|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի սանձահարած ռազմական գործողությունների վերաբերյալ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարության տեքստն ընթերցելուց հետո, իր երախտագիտությունը հայտնեց հայ հանրությանը և բոլոր քաղաքական ուժերին աննախադեպ կոնսոլիդացիայի համար:
«Երախտագիտությունս եմ հայտնում մեր հանրության բոլոր շերտերին, բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին` ընդդիմադիր ուժերին, ՀԱԿ-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանին, «Ժառանգությանը», «Ազատ դեմոկրատներ»-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ԲՀԿ-ին, Դաշնակցությանը այս աննախադեպ կոնսոլիդացիայի, աննախադեպ համախմբման համար: Շնորհակալ եմ, որ այս դժվար պահին չկա ընդդիմություն ու իշխանություն, այլ կա մեկ միասնական ազգ, որ բոլորս քույրեր ու եղբայրներ ենք: Մենք պետք է կարողանանք դուրս գալ այս դժվարին վիճակից, ուղղակի պետք է հասկանանք, որ տեղի ունեցող իրադարձությունները փորձաքար են մեր անկախ պետության համար, և մենք պարզապես պետք է միասնական լինենք: Շնորհակալություն այս համախմբման համար»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: