|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանը ծաղկում է: Այդպես է կարծում National Geographic-ը, որն ընդգրկել է Հայաստանի մայրաքաղաքը 6 գլխավոր «համեղ» ուղղությունների թվում` մեկական յուրաքանչյուր մայրցամաքից:
«Հայաստանի մայրաքաղաքը, որի գեղեցիկ բնությունը, մշակույթն ու զբոսաշրջության ծաղկող ոլորտը տեղ էին գտել ավելի շատ այցելուների արժանի առաջին 10-ում, մեծ գրավչություն ունի և բազմաթիվ վայրեր, որտեղ կարելի է համեղ և կուշտ ուտել»,-գրում է պարբերականը:
Համեղ ուտելու համար National Geographic-ը խորհուրդ է տալիս որպես կենտրոն ընտրել Շառլ Ազնավուրի հրապարակը և այնտեղից արդեն հովհարաձև շարժվել:
Պարբերականը խորհուրդ է տալիս նաև այլցելել Պռոշյան փողոց, որը հայտնի է իր ռեստորաններով ու պանդոկներով, որտեղ կարելի է հայկական խորոված համտեսել:
Բացի այդ, National Geographic-ը կոչ է անում Երևանի հյուրերին գոնե մեկ օր անցկացնել Կասկադում (հսկայական աստիճան, որը կապում է Երևանի կենտրոնը Մոնումենտի հետ) և շրջակա սրճարաններում ու բարերում:
Երևանից բացի համադամասերների համար նախընտրելի ուղղություններ են նշվել Բուդապեշտը (Հունգարիա), Դեթրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլին), Դաքարը (Սենեգալ) և Վելինգտոնը (Նոր Զելանդիա):