|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժամանակ»-ը գրում է. «Մինչ դեկտեմբերի 1-ին սպասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, «բռնաբարելու» և «գլխատելու» սպառնալիքների առթիվ, երեկ վարչական դատարանում նոր վճիռ էր կայացվելու նրա դեմ՝ ճանապարհային ոստիկանության հայցով, որով Շմայսից պահանջվում է 300 հազար դրամ տուգանք, որը նա մարտից մինչ այժմ հրաժարվում է վճարել։
Այս կապակցությամբ մեր հարցին Մովսիսյանը պատասխանեց, թե տեղյակ չէ ոչ մի դատական գործի ու տույժի մասին, չնայած մեկ ամիս է դատաքննություն է ընթանում։ «Երկրի գործերը թողած՝ ընկել եք մեր հետևից։ Թող դատ լինի, ինչ անենք»,- ասաց նա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։