|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մատենադարանի մոտ մեկնարկել է «Դեմ եմ» նախաձեռնության` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հերթական ակցիան:
«Դեմ եմ» թիմի անդամ Լևոն Հարությունյանը, հավաքվածներին դիմելով, ասաց, որ աննախադեպ դեպք եղավ ՍԴ-ում` առաջին անգամ որոշում կայացվեց ժողովրդի օգտին:
«Վերևները 10 տարի առաջ մարդիկ էին բերել, որ այդ օրենքը մշակեն, իսկ ՍԴ-ն, փափուկ ասած, հերն անիծեց այդ օրենքի: Ցանկացած նորմալ մարդ ամոթից կմեռներ սրանից հետո: Հիմա ի՞նչ են ուզում անել, հիմա ուզում են ռեկետ անել, քանի որ իրենց ուզածով են մեկնաբանում ՍԴ որոշումը»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` մենք հանգիստ խղճով կարող ենք ասել, որ ապրում ենք Շվեյցարիայում, քանի որ հանցագործություն չկա, բայց դատախազությունը մեր հետևից է ընկել: «Բոլորս գնալու ենք ԱԺ-ի մոտ, որ մեր օգտին քվեարկեն»,- ասաց նախաձեռնության անդամը: