|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Մարդը չի զղջացել ու այսօր՝ 25 տարի անց ուզում է ազատ արձակվել, ո՞ր ինչ անի, շարունակի՞ կիսատ թողած գործերը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց 90-ականներին Վանոյի բանդայի հանցագործությունների զոհերից Վարուժան Աբրահամյանի իրավահաջորդ Արման Աբրահամյանը։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ-ում քաղաքական առաջին սպանությունները կատարած բանդայի պարագլուխ, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցով նիստը։
Նիստին ներկա էին տուժողների իրավահաջորդները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՔԿԾ ներկայացուցիչները։ Արմեն Տեր-Սահակյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից չի բերվել, փոխարենը՝ դիմում է հասցեագրել դատարան՝ խնդրելով վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիրը թողնել առանց քննության։ Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։