|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն այցելել են ադրբեջանական կողմում հայտնված հայ կնոջը` սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանին:
«Արմենպրես»-ին ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ նոյեմբերի 8-ին ազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացուն կոմիտեի պատվիրակներն այցելել են նոյեմբերի 11-ին, այցելության ընթացում, իրենց մանդատի համաձայն, պատվիրակները հնարավորություն են ունեցել գնահատելու վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ, պահման պայմանները:
«Մեր առաքելությունն է նաև հնարավորություն ստեղծել ընտանիքի հետ կապը պահելու համար», ասել է Ամատունին: ԿԽՄԿ պատվիրակների գնահատականներն ամփոփվում են հաշվետվության մեջ և քննարկվում պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչների հետ:
«Մեր մանդատի համաձայն` պատրաստ ենք աջակցելու հայրենադարձմանը. եթե կողմերի հայտը լինի, մենք կապահովենք միջնորդություն»,-նշել է Ամատունին:
Հիշեցնենք, 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում էր Ղազախի շրջանում: