Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի Ղազախի շրջանում սահմանը հատած ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին:
Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպման մասին տեղյակ են պահել սահմանը հատած ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամներին ու ՀՀ իշխանություններին:
Անանյանին հնարավորություն է ընձեռվել տեղեկությամբ փոխանակվել ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի բնակիչ Սարգիս Անանյանը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերեվարվել օգոստոսի 26-ին: