|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ այցելել են շուրջ 2 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող` պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին:
ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հայ զինծառայողի հետ ընտանեկան բնույթի տեղեկատվություն է փոխանակվել: Նա նշեց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող` գաղտնիք են:
Հիշեցնենք, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ադրբեջանական տարածքում է հայտնվել նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին: Նա միաժամանակ մեղադրվում է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու մեջ: