|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսի 1-ին այցելել են ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի` 43-ամյա Զավեն Կարապետյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Կարմիր խաչի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Սա Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցելությունն էր ՀՀ քաղաքացուն:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը տեղեկություն էին տարածվել Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին՝ նշելով, թե նա դիվերսանտ է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարապետյանը երբևէ զինված ուժերում չի ծառայել, մտավոր թերզարգացած է: Ոստիկանության ստացած տեղեկությունների համաձայն՝ վերջին տարիներին նա մշտական բնակության վայր չի ունեցել, ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։