|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել էր կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ։ Ինչպես հայտնել էին Պաշտպանության նախարարությունից՝ անմիջապես մեկնարկել էին որոնողափրկարարական աշխատանքներ:
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում:
Ադրբեջանական կողմը շարքային Արթուրի Մարտիրոսովին ներկայացրել էր՝ որպես «դիվերսանտ», ինչը պաշտոնական հաղորդագրությամբ ՊՆ-ն հերքել էր։
Մինչ օրս Մարտիրոսովին Ադրբեջանը չի վերադարձնում Հայաստանին։
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում պահվող Արթուր Մարտիրոսովին այցելել են ապրիլի 30-ին։
«Կարող եմ հաստատել, որ ապրիլի 30-ին մեր կազմակերպության ներկայացուցիչներն Ադրբեջանում Արթուր Մարտիրոսովին տեսակցել են։ Տեսակցության շրջանակներում նրան գրանցել են։ Սա առաջին քայլն է, որը սովորաբար անում են, որպեսզի հետագա հնարավոր անհետացումները հնարավոր լինի կանխել։ Հնարավորություն է տրվել Մարտիրոսովին կապ հաստատել ընտանիքի հետ՝ Կարմիր խաչի նամակի միջոցով։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք դեռ տեսակցել նրան՝ ի թիվս այլ գերեվարված անձանց՝ պարբերական կերպով։ Այս պահին՝ այսքանը»,- եզրափակեց Զառա Ամատունին։
Աղբյուրը՝ 168.am