կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-11 16:16
Հասարակություն

Մութաֆյանը հյուրանոցում սենյակ չի վարձել. գնացել էր լողանալու

Մութաֆյանը հյուրանոցում սենյակ չի վարձել. գնացել էր լողանալու

Տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը. նրա դին հայտնաբերվել էր «Աստորիա» հյուրանոցում:

Yerkir.am-ի հետ զրույցում հյուրանոցի տնօրեն Երվանդ Խանավդալյանը նշեց, որ Մութաֆյանը եկել էր իրենց մոտ` լողանալու:

«Ասել է, որ Վրաստանից է եկել, ինչ-որ արարողության է մասնակցել և ցանկություն է հայտնել լողանալու: Բաղնիքում ինֆարկտ է ստացել, քանի որ մենք տեղում դիմեցինք թե՛ ոստիկանությանը, թե՛ շտապօգնությանը. եկան, հետազոտեցին ու պարզվեց, որ նա ինֆարկտ է ստացել»,- ասաց հյուրանոցի տնօրենը:

Նա նշեց, որ Մութաֆյանը բարձրացել է լողանալու, մի քանի րոպե հետո աշխատողներից մեկը ձայն է լսել: «Երևի նրա ընկնելու պահն է հենց եղել: Նա մահացել է` մինչ շտապօգնության ժամանելը: Չգիտեմ` ինչու իր տանը չի լողացել, այլ այստեղ է եկել: Նախկինում երբեք նա չի եղել մեզ մոտ: Ես նրան շատ եմ տեսել փողոցում, հեռուստատեսությամբ: Նրան ճանաչելով ենք տվել սենյակը, այսինքն` նա սենյակ չի պատվիրել, ուզում էր լողանալ, մենք էլ ընդառաջել ենք»,- ասաց Խանավդալյանը:

Տնօրենը նշեց, որ հյուրանոցի ամբողջ կոլեկտիվը սթրեսի մեջ է: