|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իտալական «Միլան»-ը որոշել է իր հարձակվող Մարիո Բալոտելիի համար անձնական հոգեբան վարձել. հայտնում է sport.rbc.ru-ն:
Նա կօգնի ֆուտբոլիստին հաղթահարել իր ագրեսիան, բացի այդ` հոգեբանը կուղեկցի Բալոտելիին հանրային միջոցառումների ժամանակ:
Իտալիայի հավաքականի հարձակվողը, ով աչքի է ընկնում իր բարդ բնավորությամբ, մեկ անգամ չէ, որ իր բռնկուն բնավորության պատճառով հայտնվել է սկանդալների կենտրոնում:
Վերջին իրադարձությունը, որը, այսպես ասած, ստիպեց իտալական ակումբին հոգեբան վարձել, եղավ այն, որ նա Աշխարհի 2014թ-ի առաջնության ընտրական փուլի ՝ Հայաստանի հետ հանդիպումից առաջ, փորձեց կոտրել տեսախցիկը և մի կողմ հրեց լրագրողին: