Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Կ. Պոլսի հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն այսօր վախճանվել է: Արդեն երկար տարիներ Սբ Փրկիչ հայկական հիվանդանոցում բուժվող Մութաֆյանն այսօր ցերեկը կնքել է մահկանացուն:
Մութաֆյանը Պոլսո պատրիարք էր ընտրվել 1998 թ. հոկտեմբերի 14-ին, սակայն 10 տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել էին դիմային տկարամտության ախտանշաններ (Dementia): 2008 թ. հայտնաբերված հիվանդության պատճառով այլևս չի կարողացել կատարել պարտականությունները: 2015 թ. Դատաբժշկական խորհրդի զեկույցի համաձայն` Մութաֆյանն այլևս ի վիճակի չէ կատարել պատրիարքի պարտականությունները:
Արքեպիսկոպոս Մեսրոպ Բ Մութաֆյանը գահակալման ժամանակ հսկայական աշխատանքներ է տարել համայնքային կյանքի աշխուժացման համար. հայտնում է «Ակօս» պարբերականը:
Մութաֆյանը ծնվել է 1956թ. հունիսի 16-ին Ստամբուլում: 1977 թ. ձեռնադրվել է սարկավագ: 2008 թ. նրան փոխանորդ է նշանակվում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Մութաֆյանի` պատրիարքական պարտականությունները կատարել չկարողանալուց հետո Պոլսի պատրիարքի աթոռի համար ներհամայնքային խնդիրներ էին առաջացել, որին անգամ միջամտել էր պետությունը: