|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 15-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` ապօրինի թմրանյութ տեղափոխելու համար կալանավորված Դավիթ Վարդանյանը, հայտարարել էր, թե ֆինանսական միջոցներ չունի փաստաբանի վճարովի ծառայությունից օգտվելու համար և այդ պատճառով նրա պաշտպանությունը ստանձնել էր Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Ռաֆիկ Սաֆարյանը: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ նախարարի որդին հրաժարվել է պաշտպանից:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը yerkir.am-ին հայտնեց, որ Դավիթ Վարդանյանի գործով նոր' վճարովի պաշտպան է ներգրավվել, ինչի արդյունքում էլ հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը մեխանիկորեն դադարեցրել է մեղադրյալի պաշտպանությունը:
Դավիթ Վարդանյանի նոր' վճարովի փաստաբանի անունը դեռևս հայտնի չէ:
Հետաքրքրական է` ինչպե՞ս ստացվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում նախարարի որդու ֆինանսական դրությունն այդչափ բարելավվեց: