|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Շատ են այն խոսակցությունները, թե խորհրդարանում որպես ընդդիմադիր ներկայացող «Ծառուկյան» դաշինքը կեղծ ընդդիմություն է: Թե ինչպիսի՞ ընդդիմություն է, ի վերջո, լինելու «Ծառուկյան» դաշինքը, կամ ինչպիսի՞ն պետք է լինի իրական ընդդիմությունը, Yerkir.am-ը փորձեց պարզել այդ դաշինքից պատգամավոր ընտրված` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից:
Նրա պատկերացմամբ` իրական ընդդիմությունն այն չէ, որ պետք է իշխանության առաջարկած ցանկացած նախագիծ մերժի:
«Ընդդիմությունը պետք է լինի այսպես` երբ որ իշխանությունը ներկայացնում է ազգանպաստ մի ծրագիր, ես չեմ պատկերացնում, որ ընդդիմությունը պետք է պարտադիր դեմ քվեարկի: Բայց երբ իշխանությունը ներկայացնում է մի որոշում, որը մի քանիսին է վերաբերում, օլիգարխների վիճակն է լավացնում, ժողովրդի նկատմամբ ոչ ճիշտ որոշում է կայացնում, ընդդիմությունը, միանշանակ, պետք է դեմ քվեարկի: Ես էդպիսի ընդդիմության կողմնակից եմ»,- ասաց Ղուկասյանը:
Հարցին` «Ծառուկյան» դաշինքն իր պատկերացրած ընդդիմության նմա՞ն է լինելու, նա նախ հստակ պատասխանեց` այո, ապա ճշտեց իրեն` հուսով եմ, որ այդպիսին կլինի: «Հակառակ դեպքում` ես անպայման կպայքարեմ իմ ասած սկզբունքի համար»,- հավելեց Ղուկասյանը:
Մեր հարցին` իսկ ի՞նչն այնպես չարեց իշխող Հանրապետականը, որ ինքը որոշեց այլ քաղաքական ուժ տեղափոխվել, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ գնացել, խնդրում եմ ինձ այլ մարդկանց հետ չհամեմատել: Ես չեմ գնացել, ինձանից են գնացել: Ես ընդհանրապես տեղից տեղ չեմ տեղափոխվում: Եթե ինձանից հեռու չգնային, այլ կերպ կլիներ»: