կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 21:39
Հասարակություն

Դավիթ Գալստյանի գործով դեռ որոշում չի կայացվել․ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ

Դավիթ Գալստյանի գործով դեռ որոշում չի կայացվել․ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ

Դավիթ Գալստյանի գործով դեռ որոշում չի կայացվել: Լսելով կողմերին դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Դավիթ Գալստյանն անորակ զենք չի մատակարարել ՊՆ-ին, ինչ պահանջվել է, այն էլ մատակարարվել է: Կգա ժամանակը եւ կրկին կհիմնավորվի, որ մեղադրանքները որեւէ հիմք չունեն, անհիմն են»,- նշել է պաշտպան Հարությունյանը:

Նշենք, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն (Դավիթ Տոնոյան), ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն (Դավիթ Գալստյան, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո»): Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվել է: