|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հրատարակել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի իր«ԱՅՈ»-ն բացատրող բուկլետը, որտեղ ասված է.
Հայաստանում չես գտնի մարդ (մի քանիսին չհաշված), ով փոփոխություն չի ցանկանում ու չի պահանջում: Հ.Յ. Դաշնակցության համոզմամբ, փոփոխությունը պետք է լինի խորքային ու համակարգային: Հենց այդպիսին է կառավարման համակարգը արմատապես փոխելը` կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանական համակարգի: Մի անձը մյուսով փոխարինելը ոչինչ չի տալու:
Սիրելի՛ հայրենակից, այս մի քանի էջում կփորձենք հանրամատչելի ներկայացնել այսօր գործող համակարգի բացերը և նոր Սահմանադրության առավելությունները:
Կարող ենք արձանագրել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրվել են Հ.Յ. Դաշնակցության հիմնական բոլոր մոտեցումները:
Ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների մի քանի հարցերի և լուծումների առնչությամբ մեր պատկերացումները` հույս ունենք, որ դրանք կօգնեն քեզ, հարգելի՛ ընտրող, մասնակցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին և վճռական ԱՅՈ ասել նոր Սահմանադրությանը:
Սիրելի՛ հայրենակից,
Դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ դու՛ ես որոշելու, թե ինչպիսի Հայաստանում ես ուզում ապրել: