|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Զիմբաբվեի քաղաքացիները հավանություն են տվել իրենց երկրի նոր սահմանադրությանը: Առաջին անգամ այս պետության պատմության մեջ սահմանափակվում է նախագահի իշխանությունը և մեծացվում են խորհրդարանի լիազորությունները: Նոր սահմանադրությամբ երաշխավորվում է խոսքի ազատությունը. հայտնում է Газета.ru-ն:
Սահմանադրությանը կողմ է քվեարկել ընտրողների 95%-ը: Որոշումը կայացվել է հանրաքվեի արդյունքում:
Զիմբաբվեի ներկայիս նախագահը՝ 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն, երկիրը ղեկավարում է արդեն 33 տարի: Նա կկարողանա իր պաշտոնում վերընտրվել ևս 2 անգամ, այսինքն` 2023 թվականին, երբ հավանաբար կավարտվի նրա պաշտոնավարումը, նա կլինի 99 տարեկան: