կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 10:10
Հասարակություն

Տուլայում վթարից տուժած 10 քաղաքացի դիմել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Տուլայում վթարից տուժած 10 քաղաքացի դիմել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Նոյեմբերի 6-ին, ժամը 08.20-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի (Գևորգ Իսպիրյան (ծնվ. 1980 թ.), Նարինե Երեմիշյան (ծնվ. 1961 թ.), Կարեն Սաֆարյան (ծնվ. 1985 թ.), Ռադիկ Անտոնյան (ծնվ. 1972 թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1992 թ.), Սարգիս Մկրտչյան (ծնվ. 1966 թ.) Կամո Մկրտչյան (ծնվ.1964 թ.), Սիրեկան Թադևոսյան (ծնվ. 1960 թ.), Ժորա Ռուշանյան (ծնվ.1998 թ.) և Քնարիկ Ռուշանյան (ծնվ.1971 թ.): 

Ժամը 08.18-ի դրությամբ ԲԿ-ում են գտնվում Ս. Մկրտչյանը, Ն. Երեմիշյանը, Կ. Սաֆարյանը, Ռ. Անտոնյանը և Կ. Մկրտչյանը: