|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ժամը 14.43-ի դրությամբ (նախնական տվյալներով) հայտնի է, որ ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 8 քաղաքացի ստացել է ամբուլատոր բուժօգնություն:
Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 16 տուժածից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, 2-ը՝ վիրաբուժական, 8-ը՝ վնասվածքաբանական:
Կիրեևսկի ԲԿ-ում գտնվող 13 տուժածից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուսները՝ վնասվածքաբանական: