| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 22-ին Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Երևանի բնակչուհին, որ մինչև այժմ բուժվում էր Քութաիսիի հիվանդանոցում, այսօր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Տեղափոխումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այն իրականացրել է Գյումրու շտապբուժօգնության ծառայությունը։ Շտապօգնության բրիգադը դեռ երեկ գնացել է Քութաիսի, իսկ այսօր առավոտյան հիվանդին հաջողությամբ հասցրել Երևան։
Նշենք, որ վթարված մեքենայում են եղել նաև երիտասարդ կնոջ ամուսինը և չորսամյա դուստրը։ Ամուսինն ավելի վաղ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Նրանք Երևան են եկել առանձին մեքենայով։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդեն հասցրել են կատարել անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Մասնագետների գնահատմամբ ընտանիքի անդամներն առողջական լուրջ խնդիրներ չունեն։
Մայրն ու աղջկիկը երկու օր կմնան բժիշկների հսկողության տակ։