|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11.36-ին, Տուլայի ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ուզլովայա ԲԿ-ի վերակենդանացման բաժնում գտնվող՝ 1947 թ. ծնված Հռիփսիմե Սերիկոնյանը (վիճակը՝ ծայրահեղ ծանր, ախտորոշումը՝ գանգուղեղային վնասվածք) տեղական ժամանակով ժամը 10.30-ի սահմաններում մահացել է. հայտնում է ՏԿԱԻՆ-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլինկա գյուղի մոտակայքու, Մոսկվա-Երևան երթուղու՝ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժել էին ՀՀ քաղաքացիներ: