|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Այսօր կեսօրից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի՝ 47-ամյա տղամարդը Լոռու մարզից, 40 և 36-ամյա եղբայրները՝ Տավուշի մարզից։ Երեքն էլ անցել են գործիքային համալիր հետազոտություն, մշակվել են նրանց ունեցած վերքերն ու քերծվածքները, փոխվել են վիրակապերը։ Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց հետո բոլորը դուրս են գրվել»: