կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-05 23:33
Առանց Կատեգորիա

Հատուկ հաբեր` «սելֆի-կախվածության» դեմ

Հատուկ հաբեր` «սելֆի-կախվածության»  դեմ

Բրիտանական  ինտերնետ-խանութներից մեկում վաճառվում են  հատուկ հաբեր` «սելֆի-կախվածություն» ունեցողների համար, գրում է Metro-ն:

Անանուխի համով հաբերը որեւէ դեղամիջոց չեն պարունակում եւ բուժիչ հատկություն իրականում չունեն, պարզապես թարմացնում են շնչառությունը, սակայն հումորային նվեր են բոլոր այն մարդկանց համար, ովքեր  խիստ հաճախակի են իրենք իրենց նկարում:

«Դեղամիջոցի» նկարագրության մեջ խոսվում է նրա առավելությունների` ցածր գնի, բացառիկության եւ նորություն լինելու մասին, ինչպես նաեւ շեշտվում է, որ այն կարելի է անանուն կերպով նվեր ուղարկել  ցանկացած մարդու:

Կանանց խորհուրդ է տրվում օրական 3 անգամ ընդունել, տղամարդկանց` 2:

Հաբերն արժեն 15 դոլար, միջազգային առաքումը` 4.5 դոլար: Մեկ տուփում 36 հաբ է: