կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 10:00
Հասարակություն

Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում․ Վերաքննիչ դատարանի դատավոր․ «Իրավունք»

Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում․ Վերաքննիչ դատարանի դատավոր․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ըն­դունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: «Իրավունքի» հետ զրույցում պա­րոն Ազարյանը մեկնաբանեց.

«Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նա­խագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, ան­հեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաեւ հանրապետության դատավոր­ների զգալի մասը: Մասնավոր զրույցնե­րի ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր: Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր հարցազրույցում միայն անձնական սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահոգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դա­տական իշխանության ապագայով ու անկախությամբ:

Պարոն Ազարյանբայց չէ՞ որ նախագծի հեղինակները իրավաբաններ էինու ենթադրվում էոր հասկացել ենթե ինչ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունա­կում իրենց ներկայացրած նախագիծըԻնչո՞ւ գնացին դրան:

Գիտեք, անհիմն մեղադրանք դար­ձյալ իրավաբաններն են, չէ՞, առաջադ­րում, մեղադրական եզրակացություններ այն գործերով, որոնցով ամբաստանյալ­ները հետագայում արդարացվում են, դարձյալ իրավաբաններն են հաստա­տում: Այնպես որ, իրավաբան էլ կա, իրավաբան էլ: Իրավաբաններ կան, ով­քեր պատվերներ են կատարում՝  կլինի քաղաքական, ընկերական, թե այլ: Բայց կան իրավաբաններ, որոնք միայն օրենքի շրջանակում են գործում:

Պարո՛ն Ազարյանայս նախագծովըստ էությանստացվում էոր դատավորը արդարադատություն իրականացնելիս նաեւ պետք է մտածի կողմերին «չնեղաց­նելու» մասին:

Տեսեք, դատարան մուտք են արվում գործեր, որոնց հիմքում կա վեճ: Վեճը կամ այս կողմի օգտին պետք է լուծվի, կա՛մ մյուս: Համաձայն եք, չէ՞ նաեւ, որ գրեթե իննսուն եւ ավել տոկոս վեճերի դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնում: Նույնը քրեական գործերով, գործը մուտք է լինում դատարան, որի արդյուն­քում կա՛մ մեղադրանքի կողմն է հաղ­թում, կա՛մ պաշտպանության: Կողմերից մեկը, ըստ-էության, հիմնականում դժգոհ է մնում: Պատկերացրեք, որ նման ցան­կացած դժգոհության դեպքում միանգա­մից բողոք է ներկայացվում ԲԴԽ այդ դատավորի վրա: Ու ես Ձեզ ասեմ, որ իմ ընկեր պաշտպաններն արդեն իսկ կար­ծիք են հայտնում, որ այդ օրենքի միջո­ցով ձեռք են առնելու այդ օրենքը ընդու­նողներին: Պատկերացրեք՝ օրական մի դատավորի վրա հինգ-վեց բողոք գնա: Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայաց­նելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենք­ներ են ընդունել: Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհե­թեթ բողոքներով զբաղվի:

Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդու­նեն, օրենքներ են ընդունում»: Այս մար­դիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայ­մաններ եւ հիմքեր: Դա օրենքով է նախատեսված: Պայմանը հիմնավոր կաս­կածն է, ապացույց կամ ապացույցներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը: Անհրաժեշտ են նաեւ հիմքեր, որ անձը կխուսափի, կթաքնվի քննությունից, դատավարու­թյան մասնակիցների՝ տուժողների, վկա­ների վրա անօրինական ազդեցություն կգործադրի ու կկատարի օրենքով չնա­խատեսված այլ արարքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում