կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 17:49
Հասարակություն

Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող է կախվածության մեջ լինեմ. ԲԴԽ անդամի թեկնածու

Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող է կախվածության մեջ լինեմ. ԲԴԽ անդամի թեկնածու

Խորհրդարանում մեկ ժամից ավելի տևած քննարկումներից հետո ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։  Նա նշեց, որ ինքը ԲԴԽ անդամի թեկնածու լինելու առաջարկին համաձայնել է՝ վստահ լինելով, որ որևէ կերպ կապված չի լինելու քաղաքական ուժի հետ։

«Իմ մասին իմացել են, զանգել են, առաջարկել։ Իմ էությունը բացառում է որևէ կախվածություն։ Պարոն Վարդանյանն իմ կենսագրությունը ներկայացնելիս հպարտորեն կամ քննադատորեն նշեց, որ ամուսնացած չեմ։ Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող է կախվածության մեջ լինեմ։ Հասկանո՞ւմ եք։ Ես ազատ մարդ եմ։ Իմ ազատությունն ապահովում է իմ սկզբունքայնությունը։ Միակ բանը, որից ես կարող է կախվածություն ունենամ, այս երկրի նկատմամբ սերն է, որովհետև ուր էլ գնացել եմ, ինչ աշխատանքի առաջարկ ստացել եմ, հետ եմ եկել, որովհետև սիրում եմ երեկոյան ծառերի զով խաղը։ Իսկ ես այս երկրում դեռ շարունակելու եմ ապրել։ Որևէ ազդեցություն թույլ չեմ տա, որ իմ հեղինակությունը նսեմացվի»,- ասաց Բեքմեզյանը։