|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գիտնականները հույս ունեն օգտագործել կորալների բնական հատկությունները ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հաբեր ստեղծելու համար. տեղեկացնում է Doctors.am-ը:
Լոնդոնի թագավորական քոլեջի մի խումբ գիտնականներ հատուկ այցելել են Ավստրալիայի Բարիերային Մեծ խութ, որպեսզի ուսումնասիրեն այն գենետիկական և կենսաքիմիական գործընթացները, որոնցով պայմանավորված են կորալի առանձնահատկությունները: Որպես նմուշ` վերցվել են Ակրոպորի կորալները: Մասնագետները կարծում են, որ իրենց կհաջողվի սինթետիկ եղանակով վերարտադրել կորալների պաշտպանական միացությունները: Մոտակա ժամանակներս կսկսվեն փորձարկումներ մարդկանց մաշկի վրա:
Հայտնի է, որ այն ջրիմուռները, որոնք ապրում են կորալներում, արտադրում են միացություններ, որոնք, գիտնականների խոսքերով, այնուհետև փոխանցում են կորալներին: Այդ միացությունն էլ հենց կորալներին օգնում է պաշտպանվել արևից: