Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ստեփանակերտի օդանավակայանն ունի թռիչքներ իրականացնելու բոլոր հնարավորություններն ու նախադրյալները, սակայն գործարկման հարցը քաղաքական է: ԼՂՀ ԿԱ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը վստահ է որ առանց քաղաքական պայմանավորվածության հնարավոր չէ ինքնաթիռ օդ բարձրացնել: «Կարծում եմ՝ պետք է նրանց հետ լեզու գտնել (նկատի ունի Ադրբեջանին- խմբ.): Նրանք մեզ սպառնալիքներ են հղում, ասում են՝ ինքնաթիռը կխփենք: Տարբեր կարծիքներ կան, մեկն ասում է՝ թող ասեն, դուք թռեք, մյուսն ասում է՝ պետք չէ: Չգիտենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ադբաշյանի խոսքով՝ տարբեր միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ են գալիս՝ քննարկելու թռիչքներ իրականացնելու հարցը: «ՄԱԿ-ից ասում են, թե ԼՂՀ-ն «ինքնակոչ» երկիր է, ես էլ իրենց ասել եմ՝ ինքնակոչը դուք եք, երբ ինքներդ ձեզ որոշել եք կազմակերպություն ստեղծել»,- ասաց նա:
ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետը պատմեց, որ երբ Ֆրանսիայից երեք սենատորներ են եկել, տեսել են օդանավակայանը, զարմացել, որ Ստեփանակերտի օդանավակայանում այդպիսի ժամանակակակից սարքեր կան, որոնք Երևանում և Բաքվում էլ չկան: «Ասում ենք՝ տեսեք՝ մեր նման փոքր երկիրն ինչքան ծախս է արել, հիմա չենք աշխատում: Քաղաքացիական օդանավակայան ենք։ Ինչո՞ւ Ադրբեջանի ժողովուրդն իրավունք ունի օգտվելու աերացիոն ծառայությունից, իսկ մենք՝ ոչ։ Ասացին, որ քաղաքացիների իրավուքների կրկնակի ստանդարտներ են գործում»,- ասաց նա: