կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-13 16:18
Հասարակություն

Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ

Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
 
Մհեր Շիրինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»,- ասվում է հրամանագրում։