|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից 10000 դրամով դեպի Մոսկվա թռիչքների իրականացումը նախադեպ պետք է դառնա. այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Ըստ նրա՝ մատչելի գինը պայմանավորված է նրանով, որ, կառավարության որոշմամբ, Գյումրու օդանավակայանից մեկնող օդանավերի համար պետտուրքի պահանջը հանվել է:
Նշված ավիաընկերությունը «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացնի Boeing-737-800 ինքնաթիռներով, որոնք նախատեսված են շուրջ 180 ուղևորի համար:
Ավետիսյանի խոսքով՝ մատչելի չվերթերի շնորհիվ «Շիրակ» օդանավակայանը մրցակցային առավելություն կունենա: