Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառավարության կողմից երկրորդ և երրորդ երեխայի համար տրվող միանվագ նպաստների բարձրացմանը:
«Ասե՞մ ,թե՞ չասեմ շարքից.
Կառավարությունը որոշել է խրախուսել ծնելիությունը՝ 6 անգամ բարձրացնելով առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ և 2 անգամ բարձրացնելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ։
Իհարկե գովելի է, որ փորձ է արվում լուծում գտնել ծնելիության անկման խնդրին: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2018-ին ծնվել է 36502 երեխա, 2017-ին՝ 37700, 2016-ին՝ 40592, իսկ 2015-ին՝ 41763:
Ունենք շարունակական անկման միտում, ինչը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ են մտածված, հետազոտված և երկարաժամկետ ռազմավարական գործողություններ:
Առաջարկվող լուծումներից հետո մի շարք հարցեր են առաջանում՝
առկա է արդյոք հետազոտություն, թե զույգերի քանի տոկոսն են առաջին երեխայի պլանավորումը հետաձգում մինիմալ կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով և ինչ արդյունք է ապահովվելու (ինչ տոկոսի փոփոխություններ են ակնկալվում) 50-300 հազար դարձնելու պարագայում:
Հայաստանում վերջին տարվա ընթացքում ծնվել է մոտ 15000 առաջին երեխա, այս քայլով ուղղակի բյուջեից ծախսվելու է 15000*250000=3750000000դրամ ավել գումար:
Տարեկան ծնվում է ավելի քան 13000 երկրորդ երեխա, այսինքն պլանավորվում է հատկացնել ևս 13000*150000=195000000դրամ ավել գումար:
Հաշվի առնելով այն հանգամանքը,որ ծրագիրը պետք է խրախուսի ծնելիությունը՝ ծրագրի միայն 2 կետերի իրականացման համար անհրաժեշտ կլինի տարեկան 6մլրդ դրամից ավելի գումար:
Իհարկե խրախուսելը լավ է, բայց սա այնպիսի ծավալի ծախս է, որն իրականացնելիս պետք է ունենալ ազդեցության գնահատման արդյունավետության ցուցիչներ:
Որտե՞ղ է մեր հիմնական խնդիրը, ի՞նչ խնդիր ենք լուծում, ի՞նչ աճ ենք ակնկալում և այլն:
Հ.Գ. 6 մլրդն այն գումարն է, որով կարելի է ռեալ, սոցիալական, արդյունավետ ծրագրեր իրականացնել՝ սկսած բնակարանաշինությունից…»,- գրել է նա: