|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԼՂՀ կառավարությանն առնթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն առաջին իսկ օրվանից այն կարծիքին է եղել, որ Եգիպտոսում կործանված օդանավը հենց օդում է մասերի բաժանվել, քանի որ մասերը 15-20 կմ-ի վրա էին տարածված:
Այսօր նա լրագրողներին ասաց, որ, հավանաբար, ճնշման կտրուկ անկման ընթացքում օդանավի ուղևորներն ուշագնաց են եղել, և դա է եղել պատճառը, որ օդաչուներն ազդանշան չեն տվել:
«Դժվար է հավատալ, որ ամեն բան այդքան արագ է եղել, հնարավոր է՝ օդանավը սարքին չի եղել»,- ասաց Ադբաշյանը: