|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Քաղավիացիայի վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր ամփոփիչ ասուլիսում Հայաստանի քաղավիացիայի շուկան համեմատել է Վրաստանինի հետ:
Նրա խոսքով` կան ուղղություններ, որոնք Թբիլիսում ավելի էժան են, կան ուղղություններ, որոնք թանկ են: Մասնավորապես` Երևանից Փարիզ չվերթն ավելի էժան է, քան Թբիլիսիից` Փարիզ, ռուսական ուղղությունները Երևանից նույնպես ավելի էժան են:
«Վրացական ավիացիոն շուկան տարբերվում է հայկականից նրանով, որ դրանում բավական ակտիվ դերակատարում ունեն թուրքական ավիաընկերությունները, որոնք ազդում են գնի իջեցման վրա»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով` Հայաստանի շուկան ուժեղ մրցակցություն ունի, ինչն էլ կարող է նպաստել տոմսերի գների նվազմանը:
Սերգեյ Ավետիսյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե «Զվարթնոց» օդանավակայանի գները շատ թանկ են, քան աշխարհի այլ օդանավակայանի գները:
Ինչ վերաբերում է տոմսերի գներին, նա նշեց, որ ավիատոմսերը էժանացել են և էլի տեղ ունեն էժանանալու: Միաժամանակ, Ավետիսյանը հարկ համարեց նշել, որ քաղավիացիան տոմսերի գներով չի զբաղվում, և որ տոմսերի գները ձևավորում է շուկան: «Եթե մի ավիափոխադրողի հաջողվի 3 միլիոն դրամով տոմս վաճառել, ուրեմն կմտնեն շուկա ու կսկսեն վաճառել»,- ասաց նա: