|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել է քարտեզի լուսանկար ու գրել, որ քարտեզի վրա մանուշակագույնով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ առնվազն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր։
«Եթե Հայաստանն ունենար ազգային ղեկավար, ապա նա և իր թիմը օր ու գիշեր կաշխատեին՝ ազատագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը քաղաքացի Իլհամ Ալիևից։ Սա է իրական ազատագրումը, ոչ թե թուրք-ադրբեջանական պահանջով Հայաստանի քաղաքացիների վրա հարձակումը։
Բայց Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ի. Ալիևի պահանջով Հայ առաքելական սուրբ եկեղեցին քանդելու հրաման։
Այսօր, վաղը ու միշտ պետք է լինել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի կողքին։ Այդտեղով է անցնում մեր ազգային պետության պաշտպանության խրամատներից մեկը»,- գրել է Վ.Գեղամյանը։