|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, ով ղեկավարում էր ՌԴ դիտորդական առաքելությունը, անթերի է անվանել Ադրբեջանում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները. հայտնում է РИА Новости-ն:
«Ադրբեջանի հետ մեր ընդհանուր պատմության մեջ առաջին անգամ կարող ենք փաստել, որ կայացան Միլի Մեջլիսի անթերի ընտրություններ»,- հայտարարել է նա Բաքվում ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ Արևմուտքը խիստ քննադում է Բաքվին:
Խախտումների և դեմոկրատական չափանիշներին չհամապատասխանելու մասին նյութերով են հանդես եկել գերմանական Deutsche Welle-ն, Reuters-ը, Human Rights Watch-ը և Amnesty International-ը: