|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն աշխարհի ամենաարդյունավետ գործող կառավարություններից մեկն է, եթե ոչ՝ ամենաարդյունավետը: Նման եզրակացության կարելի է հանգել ուսումնասիրելով կառավարության 2014 թ. օգոստոսի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար գործունեության միջոցառումների ծրագրի կատարողականը: ՀՀ կառավարությունը կատարել է ծրագրի բոլոր կետերը 100 տոկոսով: Այսինքն՝ բացարձակ, կատարյալ, իդեալական, անթերի, կատարողական: Կետերի քանակը 75-ն է: Դրանցից միայն երկուսի կատարումն է մի փոքր ուշացել՝ մինչեւ 30 օրով: Պարզապես հարց է ծագում, թե եթե կառավարությունն իր հանձնառությունները կատարում է 100 տոկոսով, ինչո՞ւ է Հայաստանն այսքան աղքատ ու անզոր: Այս կատարողականը այսօր քննարկվելու է ՀՀ կառավարության հերթական նիստում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: