Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության մասին զեկույցը:
«Ես պատրաստել էի երկու էջանոց հարցաշար, բայց ձեր պատասխանները մղում են փոխել տակտիկաս և ուրիշ բանի մասին խոսել հիմա»,- ասաց«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` դիմելով Մուկուչյանին:
Նա հարցրեց` ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակն ՀՀ-ում ինչպիսի՞ն է: «Ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ունե՞նք, թե՞ չունենք: Որևէ մի երկրում չկա դեպք, որ գործում է պառոլը` «բազե», ռեցեպտը` բեզե երևույթ: Այս ամենով հանդերձ ունե՞նք վստահություն, թե՞ չունենք»,- ասաց պատգամավորը:
Մուկուչյանն էլ ասաց, որ շատ կարևոր է վստահության բարձրացումը: «Մենք չենք ասել, որ բացարձակ վստահության ենք հասել, բայց այս ամբողջ հրապարակումներն էլ/ցուցակներ, ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում և այլն-խմբ./ արվում են, որպեսզի մենք կարողանանք ձևավորել հենց այդ բացարձակ վստահությունը: Վստահությունը գալիս է նրանից, երբ գործընթացի բոլոր մասնակիցները դրևսորվում են ազնիվ, կատարվածը գնահատվում է, թերությունները` բարձրաձայնվում»,- ասաց նա:
ԿԸՀ նախագահը նաև ասաց, որ «Զիբիլիքս»-ի գործով ձայնագրությունները լսվել են, և որոնցում խնդիր է եղել, դրանք ուղարկվել են դատախազություն:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ ասաց, թե Զեյնալյանի հարցերը Մուկուչյանին չպետք է ուղղվեն, այլ դատախազությանը:
Զեյնալյանն էլ նշեց, որ ասել է` երկու էջանոց հարցեր ունի, և այս ձևաչափը հնարավորություն չի ընձեռում դրանք հնչեցնելու: «Ես հանձնաժողովին առաջարկում եմ այս թեմայով կազմակերպել խորհրդարանական լսումներ: Ընտրական իրավունքն այն բացառիկ իրավունքներից է, երբ խնդիրը լուծվում է ոչ թե փաստի, այլ նաև հավանականության հիման վրա»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, այլ պետք է մտածեն նոր մեղավորներ չստեղծելու մասին: «Ավելորդ լավատեսությունը և իրար հաճոյանալն է վտանգավոր: Ես վարդագույն ակնոց չունեմ, որ պնդեմ` ընտրություններն անցան անթերի: ԿԸՀ-ն, իսկապես, ըստ ամենայնի, իրականացրեց իր գործառույթները: ԿԸՀ-ն շատ մեծ ուշադրություն պետք է դարձնի իրավահավասարության մթնոլորտին»,- ասաց նա և հավելեց` որպես ընտրություններից դժգոհ ուժի ներկայացուցիչ, իհարկե, կողմ են լսումներ անցկացնելու առաջարկին:
Կոստանյանը համաձայնեց, որ այս հարցը շատ կարևոր է, և որ պետք է իսկապես ավելի լայն լսարանով քննարել հարցերը վստահությունը բարձրացնելու համար: Լսումներ անցկացնելու կողմնակից էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: