Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հրայր Թովմասյանին փոխարինած ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը բարձր է գնահատում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը և այս տարիների նրա անթերի ղեկավարումը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է:
Հարցին` Սերժ Սարգսյանն անփոխարինելի՞ է, Վարդապետյանը պատասխանեց, որ դա մոտեցման հարց է: «Եթե իմ գնահատականն է, որ Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, կուզենամ անթերի ղեկավար տեսնել: ՀՀԿ-ն շատ մոտ ապագայում համապատասխան որոշում կկայացնի, և բոլորիս պարզ կլինի: Միանձնյա որոշումներ չկան: Կգա ժամանակը, կհայտարարվի, այնպես որ` այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին, ապա պատգամավորը նշեց, որ սոցիալական լարվածություն կարող է լինել ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ համեստ, սակավ ռեսուրսներով օժտված Հայաստանում: «Մենք երկու տասնամյակից ավելի շրջափակման մեջ ենք: Առանձնապես աչքի չենք ընկնում օգտակար հանածոներով»,- ասաց նա:
Հարցին՝ շարունակելո՞ւ է ստեղծագործել, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց, որ ստեղծագործելը պատվերով չի լինում, մուսան հայտնվում է պահի տակ:
«Իսկ կարո՞ղ է ասմունքել իր վերջին բանաստեղծություններից որևէ մեկը» հարցին պատասխանեց. «Ես այս պահին ձեռնպահ եմ մնում բանաստեղծություն արտաբերել, որովհետև այլևս նպատակամղված եմ քաղաքական գործունեության և պատրաստվում եմ օրենսդիր մարմնում աշխատանքին»: