Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ այս գիշեր ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և պայթել, արդյունքում` մեքենայի մեջ գտնվող 21-24 տարեկան 7 երիտասարդներ մահացել են: Մահացածներից 5-ը ՝ 21-ամյա Վանիկ Մարդոյանը, 22-ամյա Կարեն Խաչատրյանը, 24-ամյա Պողոսյանը, 22-ամյա Արման Տոնոյանը, 24-ամյա Վահագն Ալբերտյանը Տաշիր քաղաքի բնակիչներ էին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ մահացած երիտասարդներից մեկը «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանի վարորդի որդին էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը հայտնեց, որ մահացած երիտասարդները ընկերներ էին: Քաղաքապետի նախնական վարկածով՝ մեքենայի առջև ինչ-որ կենդանի է հայտնվել, վարորդը փորձել է «փախցնել» մեքենան և, դուրս գալով երթևեկելի մասից՝, բախվել է ծառին:
«Տաշիրի մահացած երիտասարդներին ճանաչում եմ, նորմալ, սովորական տղաներ էին, ոմանք ուսանող էին, ոմանք աշխատում էին»,-ասաց Արշակյանը և հավելեց, որ վթարի պատճառը պարզ կդառնա միայն փորձաքննություններից հետո:
Քաղաքապետը հորդորեց քաղաքացիներին` հնարավորինս դանդաղ երթևեկել, որպեսզի խուսափեն նման դժբախտ պատահարներից: «Սա բոլորիս համար ողբերգություն է»,- ասաց նա:
Նշենք, որ դեպքի առթիվ, մարզի քննչական վարչության պետի կարգադրությամբ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: