կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 15:08
Իրավական

Էրեբունիում կրակոցներից տուժած 4 երիտասարդներից մեկը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Էրեբունիում կրակոցներից տուժած 4 երիտասարդներից մեկը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Հոկտեմբերի 25-ի երեկոյան Էրեբունիում հնչած կրակոցների գործով կասկածյալներ եւ բերման ենթարկվածներ չկան: Yerkir.am-ի տեղեկություններով՝ դեպքից ժամեր անց իրավապահներին հայտնի է եղել կրակոցներ արձակած անձանց ինքնությունը (քաջատեղյակ են նաև վիրավորները), սակայն քանի որ տուժողները որևէ անուն չեն տվել և հայտնել են, որ չեն տեսել, թե ովքեր են եղել, որևէ անձի բերման չեն ենթարկել:

Այս պահին տուժածներից՝ 27-ամյա Վլադիմիր Գեւորգյանը, Արման Ավագյանը և 31-ամյա Արման Սրապիոնյանը գտնվում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում: Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքից yerkir.am-ին հայտնեցին, որ տուժածների վիճակը բավարար է, առայժմ նրանց դուրս չեն գրի:

Հիշեցնենք, որ տուժածներից՝ 27-ամյա Վահագն Գեւորգյանը «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» Բ/Կ: Հիշյալ հիվանդանոցից էլ yerkir.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն ծանր է, նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություննե՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: