կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 14:22
Հասարակություն

Նուբարաշենում վթարի ենթարկված երթուղայինի տուժած ուղևորները դուրս են գրվել հիվանդանոցից

Նուբարաշենում վթարի ենթարկված երթուղայինի տուժած ուղևորները դուրս են գրվել հիվանդանոցից

Այսօր առավոտյան Նուբարաշենում 47 համարի երթուղայինի վթարի հետևանքով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 3 տուժածներն արդեն դուրս են գրվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից: Տուժածներից մեկի մոտ ախտորոշվել է այտոսկրի կոտրվածք, մյուսներն էլ ստացել են ոչ լուրջ վնասվածքներ:

«Համապատասխան բուժօգնությունից հետո տուժածները դուրս են գրվել»,- հայտնեցին հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 10.27-ին, ահազանգ է ստավել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Պարզվել է, որ բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2601Տ պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Մ. Ա.) և «ԶԻԼ 131» մակնիշի 517 LP 61 պ/հ (վարորդ` 1958 թ. ծնված Դ. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են տեղի ուժերով և փակել գազի բալոնի փականը: Ուղևորներ` 1984 թ. ծնված Ա. Զ.-ը, 1987 թ. ծնված Զ. Վ.-ը և 1970 թ, ծնված Կ. Վ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: