|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Լոռիում 7 երիտասարդների կյանք խլած ողբերգական վթարը ցնցել է բոլորին, հատկապես` Տաշիր քաղաքի բնակիչներին: Հիշեցնենք, որ մահացածներից 5-ը Տաշիրի բնակիչներ էին:
Զոհված երիտասարդների հարազատները yerkir.am-ին հայտնեցին, որ Տաշիրում արդեն սգո օր է հայտարարվել: Սոցիալական ցանցի էջերում տաշիրցիներն արդեն սև լուսանկարներ են տարածում՝ «Սգո օր Տաշիր քաղաքում» գրառմամբ:
Նշենք, որ մեքենայի ղեկին եղել է 21-ամյա Վանիկ Մարդոյանը: Նա Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ուսանող էր:
Yerkir.am-ի հետ զրույցում մահացած երիտասարդների ընկերներից մեկը պատմեց, որ զոհվածներից Գևորգ Պողոսյանն ամուսնացած էր, կինն էլ 5 ամսական հղի է:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ` Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը: