|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՀՀԿ պատգամավորների կողմից ներկայացված՝ «Ընտրական օրենսգրքում եւ նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով պետք է հստակեցվի նույնականացման քարտ ունեցողների կողմից ընտրության մասնակցելու կարգը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից հարցրեց, թե ինչո՞ւ նույնականացման քարտ ունեցողների համար չկիրառել մատները թանաքոտելու պրակտիկան: Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ուսումնասիրել է մատները թանաքոտելու՝ տարբեր երկրների փորձը և պարզել, որ շատ դեպքերում այդ պրակտիկան ունեցել է բացասական հետևանքներ:
«Թանաքն անցնում է մեկ այլ քաղաքացու, թանաքը բենզինով կարող են ջնջել ու կրկնակի քվեարկության գնալ: Վրաստանում մի շարք քաղաքացիներ այդ պատճառով այրվածքներ էին ստացել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ ամեն ինչի մեջ էլ կարելի է խոցելի տեղ գտնել: «Թանաքը կփոխեն, եթե ուզենան»,- կարծիք հայտնեց նա: