|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոսկվայից եւ Բրյուսելից վերադարձած Սերժ Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորման աշխատանքներին:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն միացվելու: Հետաքրքիր փոփոխություն է սպասվում արտաքին գործերի նախարարությունում. Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Փարիզ` որպես դեսպան: Նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, որովհետեւ շատ է սիրում Փարիզը: Ինչ վերաբերում է ԱԳ նախարարին, ապա, ըստ թերթի՝ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Չնայած լուր տարածվեց, թե արձակուրդ գնացած Վիգեն Սարգսյանին պաշտոնաթող են անելու, սակայն պարզվում է, որ նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ, ուստի ամռանը չէր կարող արձակուրդ գնալ, դրա համար հիմա է մեկնել եւ, բացի այդ, արձակուրդից վերադառնալով` նա փոխարինելու է Էդվարդ Նալբանդյանին: