|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 3-ին կայացան ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունները: Արդեն տեղեկացրել ենք, որ տարբեր օտարերկրյա պատվիրակություններ ժամանել էին Արցախ` իրականացնելու դիտորդական առաքելություն:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ դրանք անցան շատ զուսպ ընտրապայքարում և միջազգային չափանիշներին համապատասխան:
«Մենք խմբերի ենք բաժանվել և շրջել տարբեր ընտրատեղամասերում: Անձամբ ես, ինչպես նաև կոլեգաներս, տեղյակ եմ, որ որևէ բան չեն նկատել, որը կխոսի չկազմակերպած և ոչ ժողովրդավարական ընտրությունների մասին»,- ընդգծեց նա:
Կարինե Աճեմյանը նշեց նաև, որ նկատել է, թե ինչպես են ընտրողները պարզապես տոնի վերածել այդ գործընթացը: «Արցախցիները ԱԺ ընտրությունները տոնի էին վերածել, փողոցներում կարելի էր միայն ժպտացող և ուրախ մարդկանց հանդիպել: Նրանք մեծ սիրով ու պատասխանատվությամբ էին կատարում իրենց քաղաքացիական պարտքը` մասնակցում էին ընտրություններին»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով այն պետությունների վարքագծին, որոնք չեն ճանաչում ԼՂՀ ԱԺ ընտրությունները, նա ասաց. «Ես այդ պետություններին միայն մեկ ուղերձ ունեմ` թող գոնե մեկ անգամ գան Արցախ, անձամբ իրենց աչքերով այդ գործընթացին և, առահասարակ, արցախցիների կյանքին հետևեն և իրենց կարծիքն անմիջապես կփոխեն»: