Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարո՛ն Մանուկյան, բոլորս գիտակցում ենք, որ «Քաղաքացիական ակտիվ քայլ»՝ «ՔԱՔ» նախագծի շրջանակներում իրականացրած ձեր պերֆորմանսները, ցավոք, շատ ավելի դիտում ունեն, քան ձեր բուն արվեստը, դա բոլորիս ողբերգությունն է․ դիմելով ՀՌՀ անդամի թեկնածու Արթուր Մանուկյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միանալու է «Հայաստան» խմբակցության առաջարկին և ՀՌՀ թեկնածու է առաջադրելու Ռուբեն Հակոբյանին։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին՝ Մամիջանյանը նշեց․ «Լրագրողական հանրույթի գործիքակազմն այդքան էլ մեծ չէ Վահագն Ալեքսանյանին «պատժելու» համար: Ես այսօր տեսա՝ մի քանի լրագրողներ նշել էին, որ այլևս հարցազրույց չեն վերցնելու Վահագն Ալեքսանյանից. դա միջոցներից մեկն է: Մեր խմբակցությունը պատրաստ է օրենքով սահմանված գործիքակազմն օգտագործել, որպեսզի Վահագն Ալեքսանյանի և հետագայում ոչ մի պատգամավորի մտքով չանցնի չորրորդ իշխանությանը նման պիտակավորումներ տալ»։