Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Վարպետի ծննդյան օրը նրա հարազատները, ընկերները, ուսանողները նշեցին նրա տան մոտ, որտեղ տեղադրվեց նրա հուշատախտակը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Համազգային թատրոնն անվանակոչվել էր Սոս Սարգսյանի անվամբ:
Լրագրողների հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ թատրոնն ունի սկզբունքներ, որոնք դեռ 1991-ից, երբ Համազգայինը նոր էր կազմավորվում, ապրում են մինչև հիմա:
«Ամենակարևորներից մեկն այն է, որը կոչվում է լեզվամտածողություն, որը նաև պետք է լինի բեմական, այսինքն` ներկայացումների միջոցով հայկական թեմաների տարածում, բայց դրան զուգահեռ աշխատել այնպես, որ հայկական թեմաները հետաքրքիր լինեն նաև աշխարհին: Սոս Սարգսյանը միշտ ասում էր` արվեստը ճաշակ է, և ճաշակը թատրոնում տարածելու համար նաը դրեց 84 տարիների կյանք»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ այսօր երեկոյան առաջին անգամ պաշտոնապես ներկայացում կխաղան որպես Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոն: «Սա, իհարկե, նորություն չէ, քանի որ էության փոփոխություն չկա թատրոնի կյանքում. թատրոնի ստեղծման առաջին օրից ժողովուրդը թատրոնը կոչում էր Սոսի թատրոն»,- ասաց Մկրտչյանը: