կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-10-24 13:30
Հասարակություն

Քրդերը գիշերով հարձակվել են գաղթականների վրա ու կրակ բացել

Քրդերը գիշերով հարձակվել են գաղթականների վրա ու կրակ բացել

Աղբյուրը՝ armeniangenocide100

Վարդուհի Փոթիկյանի վկայությունը

1912 թ., Վան

Հայոց ցեղասպանությունը վերապրած Վարդուհի Փոթիկյանը պատմել է, որ գաղթի ժամանակ ընդամենը 3 տարեկան է եղել և չի գիտակցել՝ ինչ է կատարվում: Ճանապարհին կորցրել է մորը: Երբ հասել են Բերկրիի կամրջի մոտ, առջևից գնացողները բղավել են՝ փախեք: Գետը չհասած քրդերը գիշերով հարձակվել են գաղթականների վրա: Փախչող հայերից շատերը խեղդվել են գետում. վարար գետը քշել-տարել է: Քրդերը կրակել են փախչողների հետևից: Նա պատմել է նաև, որ ռուս զինվորները բոլոր կորած երեխաներին հավաքել են մի ամայի վայրում, որտեղ էլ երկու ամիս անց Վարդուհու մայրը գտել է նրան և իր հետ տարել Էջմիածին:

 

Վանում մենք շատ հարուստ ենք եղել: Հերս ունեցել է տասնյոթ կտոր տուն:Օղորմած մերս, որ լուր կառնէ, թե գաղթելու ենք, իր վզի ճտնոցը, իր ունեցածոսկեղենը խորել է ծառի տակ` ջրհորի մոտ, էն մտքով, որ ետ կգանք, էլի կգտնի:Մերս իրա մատին մեն մի մատանի էր թողել: Գաղթի ժամանակ ես իրեքտարեկան էի: Ես չիմացա, որ գաղթվանք: Միայն կհիշեմ, օղորմած մերս իմ ձեռըմի գաթա դրեց, մեր դարվազը բացին, մենք դուրս եկանք: Օղորմած մերս ասաց. «Բաց թողեք դռները, որ թուրքերը գան` չջարդեն»: Իրա խելքով մենք պիտի ետգայինք: Մերս ճամփին ինձ դրեց իշու վրեն: Ժողովրդի հետ գալիս էինք: Ճամփինես կորա: Ռուս զինվորները ինչքան կորած երեխեք կային, հավաքել լցրել էինկաչկի մեջ: Ճամփին գիտե՞ս ինչ տեսանք… Ա՜խ, իմ դուշմանը չտեսնա էդ օրը: Վու՜յ,սև ըլեր էդ օրը: Մենք եկել հասել ենք Բերկրիի կարմունջի մոտը: Մեկ էլժողովուրդը գոռաց` փախեք: Մթանը տեսանք, Բերկրիի ձորը նեղ ձոր էր, գետըչհասած` քրդերը վրա տվեցին: Հայերը, որ փախնում էին, ոտները սոթ էր տալիս,ընկնում էին գետը, խեղդվում: Ո՛րը անասունով էր ուզում անցնել, ո՛րը մտնում էրջուրը` ջուրը տանում էր: Գոռում էին, ճչում, լաց լինում: Քրդերը կրակում էին մեզվրա: Մերը մանուկը ուրացավ…

 

Անտեր մնա Բերկրիի գյալին, ինչքան մարդոց գլուխ կերավ…

 

Ռուսները ինչքան կորած երեխա կար, հավաքել, լցրել էին մի չոլի մեջ: Ես երկուամիս մնացի ռսների մոտ: Օղորմած մերս եկավ ինձ գտավ…

 

Հասանք Իգդիր: Մերս իմ ձեռքից բռնած ինձ ման էր ածում, ես էլ սոված եմ, լաց եմըլում: Մի իգդիրցի կնիկ լավաշ էր թխում: Օղորմած մերս մոտեցավ, ասաց. «Միհատ լավաշ տուր, էս էրեխեն ուտի»: Համա էդ անխիղճ կնիկը չտվավ: Օղորմածմերս իր մատի միակ մատանին հանեց մատից, ասաց. «Ա՛ռ էս մատանին, մի հատլավաշ տուր»: Կնիկը վերցրեց մորս մատանին, մի հատ լավաշ տվեց մորս: Եսսկսեցի ուտել: Շատ սոված էի: Պուճուր էի, համա էդի շա՜տ լավ եմ հիշում:

Եկանք Էջմիածին, անտառների մեջ պառկած էինք: Մեռնողը` մեռնում էր: Քեռիս անտառում մահացավ: Ժողովուրդը կաչկա բերեց, տարին թաղին: Տիֆից, խոլերայից ո՛րը մահանում էր, ո՛րը ողջ էր մնում…

 

Մերս ինձ գտավ, համա ախպերս ու քիրս` չգտավ: Նրանք էլ գաղթականներիհետ ետ են գնացել դեպի Վան, մերոնց` հորքուրիս, հորեղբորս ընտանիքներիհետ: Հորեղբայրս ու իր փեսան նորից կդիմադրեն ու կռվի մեջ կսպանվին: Քիրս,ախպերս մնում են Վան: Օղորմած քրոջս իրեսը մուր են քսել, թոնդիրի մեջ ենպահել, որ չփախցնեն: Վերջապես ճարը կտրած մի մեծ, հորս թայ մեկին կտան` որպես ամուսին: 1924-ին նրանք էլ թալանված, կոտորված, վիրավորված ու հիվանդ, եկան Հայաստան:

 

Կհիշեմ, Զանգվի կարմնջի վրա ես ու մերս նստած էինք, մեկ էլ մերոնք եկան: Մերս փաթթվավ, ուշքը գնաց: Է՜, ինչե՜ր եմ տեսել…

 

Տեսանք` հորեղբայրս չկա, փեսեն չկա: Էն գիտեմ, որ երկու հորքուր եկան` իրենց երեխեքի հետ, մնացածը` չգիտեմ ի՞նչ եղան…

 

Երևանում Կոնդա տակին ամերիկյան մանկատանն եմ եղել: Էնտեղ քոսոտվա: Մերս եկավ ինձի տուն տարավ: Երևանի թուրքերը թողին իրենց տները, փախան, գնացին: Մենք մտանք թուրքի տուն ու ապրանք:

 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողներիվկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն»հրատ., 2011, վկայություն 54, էջ 166-167: