կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-12 15:44
Տարածաշրջան

Թուրքիայի արևելքում քրդերը հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

Թուրքիայի արևելքում քրդերը հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

Թուրքիայի արևելյան հատվածում՝ Դիարբեքիրի շրջանում,  շարունակվում են բախումները թուրքական բանակի օբյեկտների շրջակայքում. հունվարի 11-ին հաղորդել է Թուրքիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարության տվյալներով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են թուրքական բանակի մի քանի թիրախների վրա: Նշված չէ, թե որ օբյեկտների վրա են հարձակվել, բայց հայտնի է, որ Դիարբեքիրում տեղակայված են Թուրքիայի օդուժի հրամանատարության 2-րդ, 8-րդ կործանիչ և 7-րդ ուղղաթիռային ավիախմբի շտաբները:

Այս պահին հայտնի է, որ մարտերի ընթացքում սպանվել է թուրքական ժանդարմերիայի սպա, վիրավորվել է անվտանգության 4 ծառայող:

Ըստ որոշ հաղորդագրությունների՝ Լիջե բնակավայրի տարածքում կրակոցները շարունակվել են հունվարի 9-ի երեկոյան ժամերից:

Ժանդարմերիայի լրացուցիչ ուժեր են տեղակայվում Դիարբեքիրի տարածքում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: