|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը համացանցային իր գրառմամբ անդրադարձել Սողոմոն Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը:
Նա գրել է. «Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր:
Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին , առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը:
Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, Սողոմոն, պինդ կաց, քեզ ուժ և տոկունություն ոտքի կանգնելու և ազատության մեջ լիիրավ ապրելու համար…»